Սեմինար թիվ 3 ՏՄԱԿ-ում

Ապրիլի 26-ին կրթահամալիրի ներառականության թիմի մասնագետներով մասնակցություն ունեցանք թիվ 3 ՏՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Մանկական ուղեղային կաթվածով երեխաների զարգացման առանձնահատկությունները սոցիալ-մանկավարժական ներառման գործընթացում» թեմայով վերապատրաստմանը։

Սեմինարը վարում էր ՏՄԱԿ-ի սոցիալական մանկավարժ` Անահիտ Ադամյանը, ով ունի 8 տարվա աշխատանքային փորձ և մի շարք վերապատրաստումներ ներառական կրթության ոլորտում։

Մասնագետը մանրամասնորեն ներկայացրեց ՄՈւԿ ունեցող երեխաների զարգացման և առանձնահատկությունների մասին։ Ընթացքում ունեցանք նաև գործնական աշխատանքներ, որտեղ ներկայացված էին դեպքեր, որ հանդիպում են նման երեխաների կրթության ընթացքում։ Գործնական աշխատանքներն օգնում էին ելքեր գտնել իրավիճակներին ճիշտ լուծում տալու համար։ Աշխատանքների վերջում ունեցանք քննարկում լուծումները համեմատելու համար։

Սեմինարի վերջում լրացրեցինք փոքրիկ հարցաշար գիտելիքները պարզելու համար։ Սեմինարը հետաքրքիր էր ու հագեցած տեղեկատվությամբ։

Оставьте комментарий